Google ընկերությունը Google Earth ծրագրում ավելացրել է երկրի մակերեսի լուսանկարներ` արված օդապարիկներից եւ «օդային օձերից»: Google-ը տեղեկացրել է, որ արդեն ավելի քան 40 տեղանքի «տպավորիչ» լուսանկար հասանելի է: Լուսանկարները նայելու համար օգտատերը պետք է ներբեռնի տվյալներով KLM ֆայլը եւ այն բացի Google Earth-ում: Նշենք, որ Google Earth-ի պատվերով այդ լուսանկարներն արել է The Public Laboratory նախագիծը:
«Օդային օձին» ամրացված տեսախցիկի միջոցով արված լուսանկարներ կան նաեւ Google Maps-ում: