Հոգեվարքի մեջ է

17/04/2012

«Վարդան Օսկանյանը հոգեվարքի մեջ է, եւ նրա ելույթներն, այսուհետ, պետք է մեկնաբանեն հոգեբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,- երեկ Tert.am-ին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե մայիսի 6-ի ընտրությունները ոչ միայն ԱԺ-ի, այլ նաեւ նոր կառավարության ընտրություններ են: «Ինձ համար տարօրինակ է, որ մարդը կարող է քննադատել կոալիցիային եւ ասել, որ այն ձեւական է, եւ մյուս կողմից` արդեն իսկ կառավարության համար, բառիս բուն իմաստով, կռիվ տալ: Եթե ձեւական է, ապա ինչպե՞ս եք հաջորդ կառավարությանը մասնակցելու նմանատիպ ինչ-որ կոալիցիայի կազմում, եւ ինչո՞ւ են նման խոսակցությունները` բանակցություններ սկսել ընտրություններից առաջ»,- ասել է Սահակյանը: