11 հազար զոհ

17/04/2012

Սիրիայում մեկ տարուց ավելի տեւող զինված հակամարտության հետեւանքով մահացել է 11.000 մարդ: Նման տվյալ է հրապարակել Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների իրականացման մոնիտորինգի սիրիական կենտրոնը» (OSDH): «Սպանվել է 7.972 խաղաղ բնակիչ եւ 3.145 զինվոր, որոնցից գրեթե 600-ը դասալիքներ են եղել»,- հաղորդում է OSDH-ը: Իրավապաշտպան կազմակերպությունն ունի զոհված խաղաղ բնակիչների անունների ցուցակը, որտեղ նշված են նաեւ նրանց սպանության պատճառները: Նշենք, որ արեւմտյան լրատվամիջոցներն անընդհատ հրապարակում են OSDH-ի տրամադրած տեղեկատվությունը: