«Վերեւներում հասկացրել են ամեն ինչ, բայց ներքեւում արդեն երբ անձնական շահերի հարց է բարձրացվում… իհարկե, արջի ծառայություն մատուցողներ կգտնվեն, բայց ես նորից մեկ անգամ եւս ասում եմ, որ անկախ նրանից` որ կուսակցության անդամ կլինեն, անկախ նրանից, ինչ դիրք կզբաղեցնեն, Ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում եւ շատ խիստ է լինելու: Եվ դա սառը ցնցուղ է լինելու ցանկացած արկածախնդրի համար,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` ավելացնելով,- Ցանկանում եմ հավաստիացնել, որ ընտրությունները կլինեն ազնիվ եւ արդար, եւ կարծում եմ, որ նրանց արդյունքները մեզ շատ սերտ կմոտեցնեն Եվրոպային»: