Խա՞նդը, թե՞ ԲՀԿ-ն

14/04/2012

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությանը, հայտարարել է, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ չունի: «Քաղաքական ենթատեքստ չկա, ես պնդում եմ: Ավելին, կասեմ, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, եւ այդ հանցագործությունը բացառություն չէ: Այն մոտ ժամանակահատվածում կբացահայտվի»,- ասել է Վ. Գասպարյանը: Մինչդեռ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ կատարվածը տեղի է ունեցել ոչ թե խանդի (նման վարկած երեկ շրջանառվում էր գյումրեցիների խոսակցություններում), այլ քաղաքական հողի վրա: Քաղաքապետը նաեւ ասել է, որ ձերբակալվածների թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «կարկառուն ներկայացուցիչներ են», ովքեր նպատակադրվել են իրենց ընտրապայքարից հանել: