Չի կիսում

12/04/2012

«Ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, որ այս Ազգային ժողովն ավելի վատն էր, քան նախորդը: Ինչո՞վ էր վատը. օրենքնե՞ր չի ընդունել, մեր երկիրը չի՞ զարգացրել»,- երեկ Արմավիրի մարզում հայտարարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ, Ս. Սարգսյանն ասել է, թե ընդունում է քննադատությունները, թե անցած տարիներին իշխանությունը կարող էր ավելի լավ աշխատել. «Բայց դա չի նշանակում, որ եթե ուրիշները լինեին` ավելի լավ կաշխատեին»: