Մեր տեղեկություններով, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Երեկ ԲՀԿ-ից մեզ չհաջողվեց պարզել` արդյո՞ք այս լուրը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ վերջին օրերին հրապարակային լուրջ բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Ս. Զոլյանի միջեւ: Պատճառը Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս. Զոլյանին` իր բացակայությունների համար, ինչին ի պատասխան` Ս. Զոլյանն իր հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին: