Ո՞ւմ է հաղթելու Օսկանյանը

12/04/2012

«Ցանկացած քաղաքական ուժ, եթե չի հավակնում մեծամասնության, հնարավորինս լայն պատասխանատվության, դա քաղաքական կուսակցություն չէ: Նշանակում է, ինչ-որ մեկի պատվերն է կատարում»,- երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ-ին անդամակցած Վարդան Օսկանյանը: Կարծիք կա, թե ԲՀԿ-ին նման հավակնությունների է մղում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի այդ կուսակցությունն ապահովի իր վերադարձը` թեկուզ վարչապետի պաշտոնում: Վ.Օսկանյանը կարծես թե անուղղակիորեն հաստատեց այդ լուրերը. «ԲՀԿ-ն այսօր Հայաստանի ծանրակշիռ կուսակցություններից մեկն է, ժողովուրդը ԲՀԿ-ի հետ մեծ հույսեր է կապում: Եվ մենք գնում ենք պայքարի` հաղթելու, մեծամասնություն կազմելու եւ մեծ ներգրավվածություն ունենալու ապագա կառավարության ձեւավորման մեջ»: