Տեղապտույտ

12/04/2012

«Եթե մենք չունենք նախնական համաձայնություն, որ այդ փաստաթղթի տակ կլինի առաջին դեմքերի ստորագրությունը, մենք երեւի ձեռնպահ կմնանք»,- երեկ ընտրությունների վերահսկման Հանրային շտաբի քննարկման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Ժառանգությունը»` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ միասին` ստորագրել էր այս շտաբի ստեղծման մասին համաձայնագիրը, բայց հիմա պահանջում է առաջին դեմքերի ստորագրությունն արդեն հռչակագրի տակ: ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն տվեցին նախնական համաձայնությունը, ԲՀԿ-ն դեռ չի պատասխանել: «Ես արդեն ստորագրել եմ, եւ մեզ համար առաջին դեմքի պրոբլեմ չկա: Եկեք առաջ գնանք եւ ոչ թե տեղապտույտ տանք: Առանց այդ էլ ժամանակը շատ քիչ է մնացել: Ընտրությունները սարերի ետեւում չեն… Մենք գնում ենք ընտրությունների, եթե հայտարարում են, որ իրենք շահախնդիր են, որ նորմալ ընտրություններ անցկացնեն, թող իրենց գործով դա ապացուցեն»,- հակադարձել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Մենք կարծում ենք, որ լրացուցիչ փաստաթուղթ ստորագրելու կարիք չկա: Սպասենք «Ժառանգության» որոշմանը»,- ավելացրել է ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը: