Երեկ «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է ռեկորդային` 392.37 դրամ: Բորսան փակվել է 1 դոլար/392.45 դրամ փոխարժեքով: Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2.2 մլն։ Դոլարի փոխարժեքը 390 դրամի հոգեբանական շեմը հատել էր դեռ փետրվարի կեսերից, եւ այժմ ձգտում է դեպի նոր շեմ՝ 400 դրամի շեմը։ Կարծիքներ կան, որ ազգային արժույթի թուլացումը պայմանավորված է առաջիկա ընտրություններով։ Եթե այդպես է, ապա դժվար է կանխատեսել, թե մինչեւ ուր կհասնի դոլարի թռիչքը։