Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը մեկնելու է Բեյրութ: Հաղորդվում է, որ այցը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 14-ին: Պապը հանդիպում է ունենալու Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում` նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Լիբանանի նախագահի գրասենյակը Պապի այցելության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել: Դրանում մասնավորապես ասվում է, որ այդ միջոցառումը եւս մեկ անգամ ցույց կտա Լիբանանի եւ Վատիկանի միջեւ պատմական խոր կապը, եւ այն, որ միասնական Լիբանանի շրջանակներում հնարավոր է տարբեր համայնքների համագոյակցություն եւ խաղաղություն: