«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի տեղը` որպես ամենափնտրվող հանցագործ, Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI) ցուցակում զբաղեցրել է Կոլումբիայի դպրոցներից մեկի ամերիկացի ուսուցիչ Էրիկ Ջասթին Թոթը, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիայի արտադրության մեջ: Թոթի անունը ցուցակում գրանցվել է ապրիլի 10-ին: Կասկածյալին ձերբակալելու համար տեղեկություն տրամադրողին FBI-ը խոստանում է 100.000 դոլար պարգեւ: Ըստ FBI-ի` պոռնոգրաֆիկ կադրերը հայտնաբերվել են 2008թ. դպրոցական տեսախցիկի մեջ, որը, ենթադրաբար, եղել է Թոթի տրամադրության տակ: Ենթադրվում է, որ Թոթը մանկական պոռնոգրաֆիայի արտադրությամբ է զբաղվել նաեւ Մերիլենդում: