2013, 2014, 2015 թվականներին Ադրբեջանն ուղեծիր է արձակելու 3 արբանյակ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը: Այդ արբանյակները «կծածկեն» Եվրոպայի եւ Ասիայի մի մասը: Ադրբեջանն օգտագործելու է այդ արբանյակների հնարավորությունների միայն 20-25 տոկոսը, իսկ մնացածը վաճառվելու է: Ներկայումս բանակցություններ են ընթանում տվյալ ուղղությամբ: Մասնավորապես, Մալազիան արդեն հայտ է ներկայացրել այդ հնարավորությունների 40 տոկոսի օգտագործման համար: Ադրբեջանական արբանյակների թռիչքները ղեկավարվելու են Բաքվից եւ Նախիջեւանից, ուր ներկայումս կառուցվում են համապատասխան կենտրոններ: