Վերահսկում են 80 տոկոսը

12/04/2012

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Շվեդիայի հատուկ ծառայությունները վերահսկում են ՌԴ-ից ստացվող համացանցային հոսքերի 80%-ը: Նրանք այդ տեղեկություններն արխիվացնում են եւ փոխանցում ամերիկացի գործընկերներին: Այս հայտարարություններն Ասանժն արել է բրիտանական «New Internationalist» ամսագրին տված հարցազրույցում: «Ամեն ինչին հետեւում են եւ արխիվացնում, այնուհետեւ, եթե ինչ-որ մեկի մասին տեղեկություններ անհրաժեշտ լինեն, ձեռքի տակ կլինի կապերի արխիվը: Շատ արագ հնարավոր կլինի հասկանալ, թե ով է այդ մարդը, եւ ովքեր են նրա ընկերները»,- ասել է Ասանժը, ով ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղից նրան պետք է արտահանձնեն Շվեդիային: Իշխանությունները վերջինիս մի շարք մեղադրանքներ են ներկայացրել` սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու համար: