Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ` Նավթամթերքի իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին հայտարարել է, թե Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում Իրանից նավթամթերք ներկրելու հարցում: Նրա խոսքով` Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերք ներկրել Վրաստանից, այդ իսկ պատճառով Հայաստանը սկսել է ներկրել Իրանից: Նրա խոսքով` առաջին փուլում իրանական մասնավոր ընկերությունները նավթամթերքը Հայաստան կհասցնեն ավտոմոբիլային ճանապարհներով, իսկ հետագայում արդեն` խողովակաշարով: Սալարին նաեւ տեղեկացրել է, որ Իրանը մտադիր է մեծացնել նավթամթերքների արտադրության ծավալները: Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի` Իրանը հարեւան երկիր կարտահանի բենզին ու նավթամթերք: Խողովակաշարով կարտահանվեն բենզինը, դիզելային եւ ավիացիոն վառելիքը: