Մեքենայի տերը ծեծել է գողին

07/04/2012

Ապրիլի 5-ին, ժամը 19-ին, Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Կարեն Ա.-ին: Ոստիկանության Լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա մարտի 31-ին, ժամը 24-ի սահմաններում, Առափնյա փողոցի թիվ 4/Ա շենքի մոտ կայանված, 37-ամյա Արմեն Ղ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին կոտրելով` փորձել է գողանալ ձայնարկիչը, սակայն գողություն կատարելու պահին Արմեն Ղ.-ն բռնել է նրան եւ ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվում է հետաքննություն: