Պղպջակների պես

05/04/2012

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` 2012 թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1.7 հազ. լիտր շամպայն, ինչը 16 անգամ զիջում է 2011 թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը: Նշենք, որ Հայաստանում շամպայնների արտադրությամբ զբաղվում է միայն մեկ ընկերություն` «Երեւանի շամպայն-գինիների գործարան» ԲԲԸ-ն: Ըստ ընկերության կայքէջի` արտադրում են շամպայնի ողջ տեսականին` դասականից մինչեւ հավաքածու, կիրառում են արտադրության ֆրանսիական տեխնոլոգիա: News. Am-ի հեռախոսազանգին ի պատասխան` ընկերության ներկայացուցիչը (Հերմինե) զարմացել է, որ շամպայնների արտադրությունը 16 անգամ նվազեցրել են: «Եվ արտադրում ենք, եւ արտահանում»,- նշել է գործարանի ներկայացուցիչը: Իսկ ընկերության գլխավոր հաշվապահ Հովհաննես Իսկաջյանն ասել է, որ դեկտեմբերին մեծ քանակով առաքում են ունեցել, ու շուկայում այդ խմբաքանակները դեռ սպառված չեն, ուստի առաջին եռամսյակում առաքում չեն իրականացրել: «Շամպայն արտադրում ենք ըստ պահանջի, այնպես չի, որ արտադրենք ու տարիներով մնա պահեստում»,- ասել է Հ. Իսկաջյանը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ առաջին եռամսյակում արտադրություն եղել է, քանի որ նաեւ արտահանում ունեն: