Ավանդ «Բազմարժութային»՝ երեք առավելություններ մեկ ավանդատեսակում

29/03/2012

– Բարձր տոկոսադրույք
– Արժույթի փոխարկում այլ արժույթով` ԱՌԱՆՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՍՏԻ
– Պայմանագրի վաղաժամկետ խզում` ԱՌԱՆՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՍՏԻ

Զարգացման Հայկական Բանկի Ավանդների սպասարկման բաժնի ղեկավար Գայանե Գեւորգյան

Ազատ դրամական միջոցների կառավարման ամենահայտնի եւ ամենապարզ միջոցը բանկային ավանդի ներդրումն է: Եթե կամենում եք եկամուտ ստանալ ներդրվող գումարի դիմաց, սակայն չեք բացառում ժամկետից շուտ այդ գումարից օգտվելու հնարավորությունը, ապա Զարգացման Հայկական Բանկում կգտնեք ձեզ համար ամենահարմար ավանդատեսակը: Զարգացման Հայկական Բանկը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի տեսակ` «Բազմարժութային ավանդ»` ՀՀ դրամով` 12 %, ԱՄՆ դոլարով` 9 %, եվրոյով` 7 % տարեկան տոկոսադրույքով, ամեն ամիս տոկոսագումարի վճարման պայմանով: «Բազմարժութային» ավանդի առանձնահատկությունը նրանում է, որ այն թույլ է տալիս բաշխել խնայողությունները մեկ ավանդի սահմաններում երեք արժույթների միջոցով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: Ավանդի գործողության ամբողջ ընթացքում, ցանկացած պահի ավանդատուն կարող է փոխարկել ավանդի որեւէ արժույթով մնացորդն այլ արժույթի` առանց տոկոսագումարի կորստի, եւ ցանկացած պահի հետ վերցնելով ավանդի գումարը կամ նրա մի մասը` ավանդատուն ստանում է նաեւ պայմանագրով սահմանված տոկոսներն ամբողջական ամիսների համար:

Ավանդի մի արժույթով մասի փոխարկումը եւ այլ արժույթով մասի (մասերի) համալրումը չի դիտվում որպես ավանդի նվազեցում: Ավանդի գործողության ամբողջ ընթացքում հաճախորդը կարող է համալրել ավանդը ներդրված ավանդի սկզբնական գումարի չափով: Թույլատրվում է ավանդի գումարի նվազեցում (պակասեցում), որի դեպքում ամբողջական ամիսների համար տոկոսագումարը հաշվարկվում է պայմանագրային դրույքաչափերով` ՀՀ դրամով` 12 %, ԱՄՆ դոլարով` 9 %, եւ եվրոյով` 7 % տարեկան, իսկ ոչ ամբողջական ամսվա (մնացորդային օրերի) համար` ցպահանջ ավանդների համար սահմանված դրույքաչափերով:

Ավանդի նվազագույն գումարը սահմանված է 100.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Տոկոսագումարները վճարվում են ամսական կտրվածքով` ավանդի յուրաքանչյուր արժույթով մնացորդի փաստացի օրերի դիմաց:

Բացի վերոնշյալ ավանդատեսակից, Զարգացման Հայկական Բանկում յուրաքանչյուր ավանդատու կարող է գտնել իրեն հարմար ավանդատեսակ: Նշեմ, որ մինչեւ մայիսի 31-ը գործում է նոր «Մաքսիմում» ավանդատեսակ մաքսիմում տոկոսներով, մասնավորապես` ՀՀ դրամի դիմաց` 14%, ԱՄՆ դոլարի` 10%, եւ եվրոյի` 8% տարեկան տոկոսադրույքներով:

«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ
Մանրամասների համար`
Տեղ. հեռախոս` 59 14 55, 59 15 15
www.armdb.com
[email protected]