Ճանապարհները շարունակում են փակ մնալ

29/03/2012

Մարտի 27-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի եւ ուժեղ բքի հետեւանքով Շիրակի Թավշուտ գյուղի մոտակայքում արգելափակվել է 2 ավտոմեքենա: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 17:00-ին «Աշոցքի ՃՇՇ» աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները (7 ուղեւոր) դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված եւ շարունակել ընթացքը: Նույն օրը, ժամը 16:20-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետեւանքով Գեղարքունիքի Լեռնահովիտ գյուղի մոտակայքում արգելափակվել է 3 ավտոմեքենա: Ժամը 17:50-ին «Սելիմի ՃՇՇ»-ի աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները (9 ուղեւոր) դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված եւ շարունակել ընթացքը: Նույն օրը, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին արգելափակվել է 1 ավտոմեքենա: Ժամը 21:20-ին «Մեղրի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից ճանապարհը մաքրվել է. ավտոմեքենան շարունակել է ընթացքը: Ըստ ԱԻՆ-ի` նույն օրը, ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում արգելափակվել է 6 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել Ապարանի Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծանր բեռնատար ավտոմեքենան թեքվել է եւ առաջացրել խցանում: Ժամը 22:38-ին ուղղվել եւ ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերվել բեռնատարը. խցանված ավտոմեքենաները շարունակել են ընթացքը: Նույն օրը, Ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Արագածոտնի Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին արգելափակվել է 5 ավտոմեքենա: Ժամը 23:30-ին ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերվել 5 ավտոմեքենա (9 ուղեւոր):