«Ընտրակաշառք տվողն ու ընտրակաշառք վերցնողը նույն ցուցակի 1 եւ 17 համարներն են»,- երեկ կայացած քննարկման ժամանակ ասել է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը` նկատի ունենալով ՀՀԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրած նախագահ Սերժ Սարգսյանին եւ 17-րդ տեղը զբաղեցրած Արտաշես Գեղամյանին: «Հիշում եք, չէ՞, 2004 թվականը, երբ Սերժ Սարգսյանի կողմից դատարկ դհոլ անվանումը ստացած հայտնի գործիչն ասաց, որ 3 միլիոն դոլար է ստացել, սակայն Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ 300 հազար դոլար է ընդամենը տվել նրան: Հիմա ստացվում է, որ այն մարդը, ով ասում է, որ գումար է տվել, եւ այն մարդն, ով հայտարարել է, որ գումար է ստացել, նույն կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում են առաջատար տեղեր: Ինչպե՞ս պետք է ընտրակաշառքներից զերծ մնանք նման դեպքում»,- ասել է նա: