Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Սեուլում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: «Թուրքիան պատրաստ է ակտիվացնել բանակցությունները Ադրբեջանի հետ` այդ հակամարտության լուծման համար: Բայց դրա համար Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը նույնպես պետք է ուժեղացնեն ճնշումը Հայաստանի վրա»,- ասել է Էրդողանը` ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն 20 տարի չի կարողանում գտնել այդ հակամարտության կարգավորման ուղիները: