Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի գնահատմամբ` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը բխում է ՀԱԿ-ի կառուցվածքից: «Այսինքն` այն լիդերությունը, որը ներկա է Կոնգրեսի մեջ` տրամաբանականորեն ներառված է եղել նաեւ համամասնական ցուցակի առաջին տասնյակում: ՀԱԿ-ի ցուցակը հանրությանը հայտնի եւ բավական փորձված գործիչների ցուցակ է: Այլ հարց է, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքը տվյալ գործիչների նկատմամբ»,- երեկվա ասուլիսում ասել է Ա. Մարկարովը: