Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ չորս տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին: Գործով անցնող մյուս երկու մեղադրյալները` Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը եւ Ոստիկանության հատկապես կարեւոր գործերով նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը, դատապարտվել են պայմանական ազատազրկման` երկու տարի վեց ամիս ժամկետով, եւ դատարանի դահլիճից ազատ են արձակվել: Հ. Թամամյանի պաշտպանի խոսքով` դեռեւս հայտնի չէ` կբողոքարկե՞ն դատարանի վճիռը, թե՞ ոչ: Նման որոշում կկայացվի Հ. Թամամյանի հետ խորհրդակցելուց հետո: