Մեծամասնության ակնկալիքով

24/03/2012

«Եթե Հայաստանում մայիսի 6-ին եւ դրան նախորդող ժամանակաշրջանում ընտրական գործընթացները զարգանան Ընտրական օրենսգրքի տառին ու բովանդակությանը համապատասխան, ՀԱԿ-ը խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն»,- երեկ հայտարարել է ՀԱԿ-ի իրավական հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ քանի՞ տոկոս ձայն կարող է ստանալ ԱԿ-ը։ Ըստ Գ. Ջհանգիրյանի` «Ցավոք կամ բարեբախտաբար, ես այս պահի դրությամբ Ահարոն Ադիբեկյանը չեմ եւ չեմ կարող գնահատականներ տալ»: Անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին, նա ասել է, թե ՀՀ զինված ուժերի խնդիրը Հայաստանի եւ նրա անվտանգության պաշտպանությունն է արտաքին ոտնձգություններից: Ինչ վերաբերում է ռազմական դրությանը, ապա, ըստ Ջհանգիրյանի, նախագահը զինված ուժերի գործադրման լիազորություն ունի միմիայն Հայաստանի վրա զինված հարձակման, այդպիսի հարձակման անմիջական վտանգի եւ պատերազմի դեպքում: Իսկ ներկայիս օրենքը, ՀԱԿ ներկայացուցչի փոխանցմամբ, ի սկզբանե հակասահմանադրական է, հատկապես 9-րդ հոդվածը, որտեղ վկայակոչումներ կան ՊՆ-ի միջոցների օգտագործման մասին: Ըստ նրա` 2008թ. մարտի 1-ին վարչախմբին չխանգարեց այս օրենքի բացակայությունը, որ արտակարգ դրություն հայտարարվեր, եւ զինված ուժերը գործի դրվեին: