Պետք է պատրաստվել ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության

24/03/2012

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` պատասխանելով news.am-ի հարցին, թե` ինչպես է ԱՄՆ-ը գնահատում ԼՂ հիմնախնդրի մասնակից Ադրբեջանի կողմից մեծաքանակ սպառազինության ձեռքբերումը, ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով։ «Նախագահները կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել իրենց հայտարարություններում, զենքի ձեռքբերման հարցում, ինչպես նաեւ հաշտության ռեժիմ պահպանել: Կողմերին ուղղված կոչը հիմնականում պարունակել է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտություն, այլ ոչ թե պատերազմի: Մինսկի խմբի համանախագահ երկրների` կողմերին ուղղված կոչի բովանդակությունը նույնը կլինի, քանի դեռ չեն հասել հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է դեսպանը: