Հեշտ չէ

22/03/2012

«Ինչպես ես կարող եմ ստանալ այն, ինչ ուզում եմ, իսկ նա չստանա ոչինչ իր ուզածից». Եթե մոտեցումն այդպիսին լինի, ոչ մի առաջընթաց էլ չի լինի: Նրանք այդ գործընթացը պետք է դիտարկեն այսպես. «Չի լինի խաղաղություն, եթե նա չստանա ինչ-որ բան, եւ ես չստանամ ինչ-որ բան: Եվ ինչպես ես կարող եմ ինչ-որ բան տալ նրան, ինչ նրան պետք է, եւ ինչպես նա կարող է ինձ ինչ-որ բան տալ, որ ինձ է պետք»: Դա հեշտ չի անել: Դա այն մտածելակերպը չէ, որը մենք տեսել ենք մինչ օրս:

Այնպես որ, ինչպես արդեն ասացի, եթե հեռանանք այդ գործընթացից եւ դրան նայենք օբյեկտիվորեն, ապա կողմերն, իրականում, ավելի մոտ են, քան իրենք կարծում են»,- «Ազատություն» ռադիոկայանի վաշինգտոնյան թղթակցին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն` խոսելով ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին: