ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան (Radmila Sekerinska Jankovska) վաղը Երեւանում կներկայացնի առաքելության մանդատը, գործունեության ծավալն ու շրջանակը: «Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ` Շեկերինսկան 2004թ. նոյեմբեր-դեկտեմբերին եղել է Մակեդոնիայի նախկին Հարավսլավական պետության վարչապետը: Այնուհետեւ նա գլխավորել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունը, եղել Մակեդոնիայի խորհրդարանի ընդդիմության առաջնորդը: Ռադմիլա Շեկերինսկան գլխավորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը 2009թ. Ղրղըզստանի նախագահական ընտրություններում: