Ավստրալացի, գերմանացի, շվեյցարացի եւ նորվեգացի աստղագետները Երկրից 70մլն լուսնային տարվա հեռավորության վրա հազվագյուտ ուղղանկյունաձեւ գալակտիկա են հայտնաբերել: Ըստ «Daily Mail»-ի` հայտնագործության բացառիկությունն այն է, որ մինչ այդ գիտությանը հայտնի էին 3 տեսակի գալակտիկաներ` գնդաձեւ, սկավառակաձեւ եւ գնդված մակերեսով: Հետազոտության մասնակից Դանքան Ֆորբսի վարկածի համաձայն` այն առաջացել է 2 պարույրաձեւ գալակտիկաների բախման արդյունքում: Դրա հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գալակտիկայի կենտրոնում կա 100 հազ. կմ/ժ արագությամբ պտտվող հսկայական սկավառակ, որտեղ, ըստ ամենայնի, աստղեր են ձեւավորվում:
Ի դեպ, այն ունի 50 անգամ քիչ աստղ, քան Ծիր Կաթինը: