Վրաերթ` մահացու ելքով

20/03/2012

Երեկ երեկոյան 19:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Ոստիկանական ակադեմիայի դիմաց, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 12 ՍՏ 777 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր 25-ամյա Արփինե Գեւորգյանը, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` վթարի հետեւանքով հետիոտնը, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրից, մեքենայի հարվածից նետվել է հանդիպակաց գոտի: Գ. Շամշյանի հաղորդմամբ` վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է: Իսկ վրաերթի ենթարկած երիտասարդ աղջիկը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ, 59-ամյա Ռուբիկ Մուրադյանն էր: