Չնայած ԱՄՆ իշխանության բոլոր փորձերին, երիտասարդության շրջանում ծխելը հասել է համաճարակային ծավալների: ԱՄՆ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն`տարեկան 3800 ամերիկացի երեխա ծխում է իր կյամքի առաջին ծխախոտը եւ երկար տարիներ չի կարողանում հրաժարվել դրանից:
10 ծխողներից 9-ն առաջին անգամ ծխել է անչափահաս տարիքում, իսկ ծխախոտից առաջացած հիվանդություններից երկրում օրական մահանում է 1200 մարդ: Մեկնաբանելով երիտասարդ սերնդի շրջանում վնասակար սովորության մասին զեկույցը, երկրի գլխավոր վիրաբույժ Ռեջինա Բենջամինը նշել է. «Այսօր ծխում են միջին դասարանների ավելի քան 600.000 աշակերտ եւ 3 մլն բարձր դասարանցիներ: Իսկ ծխելուց հրաժարվել կարողանում է միայն նրանց 20 տոկոսը: Մենք չենք ցանկանում, որ մեր երեխաներն անեն այն, ինչի մասին հետագայում կափսոսան»:
Իսկ քաղցկեղի ամերիկյան ընկերության ղեկավար Ջոն Սեֆրինը նշել է. «Այս զեկույցն ընդգծում է շտապ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտությունը, որպեսզի հաջողվի երիտասարդությանը հետ կանգնեցնել ծխելուց եւ ոգեւորել մյուսներին հրաժարվել դրանից»: