«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է կանանց` Մարտի 8-ի առթիվ` ցանկանալով առողջություն, երջանկություն եւ տոկունություն: Մեր իրականության մեջ որոշումների մեծ մասը կայացնում են տղամարդիկ, սակայն դրանց արդյունքները հիմնականում զգում են կանայք: Համոզված ենք, որ կանանց ավելի ակտիվ ներգրավումը հասարակական-քաղաքական գործընթացներում միայն դրական ազդեցություն կունենա պետության եւ հասարակության կյանքում: Եվս մեկ անգամ շնորհավորելով գեղեցիկ ու գեղեցկության տոնի առիթով` մաղթում ենք տեսանելի ապագայում ունենալ ժողովրդավարական եւ իրավական պետություն, որում յուրաքանչյուր հայ կին կարող է գտնել սեփական երջանկությունը: