Պատասխանատվությունից չեն խուսափելու

08/03/2012

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ կառավարության նիստից հետո` պատասխանելով դեղերի շուկայում առկա անորակ ու ժամկետանց դեղամիջոցների մասին լրագրողների հարցին, ասել է. «Ոլորտում գուցե լինում է անորակ դեղորայք, կամ ժամկետանց, բայց դա ես չեմ տեսնում, որ հատուկ բերվում է այդ նպատակով: Գուցե պահպանման մեխանիզմներն են խախտված, այսինքն` դեղերը որտեղ որ պահպանվում են, եւ նրանք որոշ չափով կորցնում են իրենց ակտիվությունը»: Նրա խոսքով` պատասխանատվությունից չեն խուսափելու անգամ ոլորտի մոնոպոլիստները: «Բացառվում է, ինչո՞ւ պիտի խուսափենք: Յուրաքանչյուր ներմուծող պետք է հասկանա, որ ինքը դեղ է ներմուծում եւ իրավունք չունի վատ դեղ ներմուծել»,- հավելել է Հ. Քուշկյանը: