Կայուն միլիարդատերերը

08/03/2012

Երեկ Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ամենամյա վարկանիշային ցուցակը, որը, ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ եւս զբաղեցնում է մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը: Հեռահաղորդակցման ոլորտում աշխարհի խոշորագույն գործարարներից մեկը համարվող 72-ամյա մեքսիկացի Սլիմի կարողությունը գնահատվում է 69 միլիարդ դոլար: Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 61 միլիարդ դոլար կարողությամբ: Երրորդ տեղում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆֆետը` 44 միլիարդով: Չորրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական «Louis Vuitton Moet Hennessy» (LVMH) ընկերության ղեկավար Բերնար Արնոն` 41 միլիարդ դոլար կարողությամբ: Միլիարդատերերի հնգյակը եզրափակում է «Zara» ապրանքանիշով հայտնի Inditex հոլդինգի սեփականատեր, իսպանացի Ամանսիո Օրտեգան` 37.5 միլիարդ դոլար կարողությամբ: