Դիմադրողականությունը բարձրացնող. Խառնեք հավասար քաշային հարաբերությամբ մանրացրած հալվեի (Aloe) տերեւը, ընկույզի միջուկը, գոլացրած մեղրը։ Կերեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց հետո։ Շարունակեք 3-4 շաբաթ։ Պահեք սառնարանում։
Հիպերտոնիա. Մեկ կ/գ գլուխ սոխի քերվածքից (առանց կճեպ) մզեք հյութը, խառնեք 150 գ հեղուկ (37-38C) մեղրի, 8 հատ ընկույզի միջնապատի փոշու, 150 մլ օղու հետ։ Թրմեք 10 օր մութ տեղում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Պահեք սառնարանում։
Մրսածություն, ուժեղ հազ. Մանրացրեք, խառնեք 4 հատ ընկույզ (կճեպի հետ), 1 ճ/գ թանթրվենու չոր ծաղիկներ, 15-20 րոպե եփեք կրակի վրա, թրմեք 30րոպե։ Քամեք։ Լուծեք 1 ճ/գ մեղր, խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Կոնյուկտիվիդ. Տրորեք թանզիֆի վրա ընկույզի միջուկը, մզեք հյութը, օրը 1-2 անգամ քսեք բորբոքված կոպերին։
Ստամոքսի խոց. Մանրացրեք 4-5 ընկույզի միջուկ, թրմեք 100 մլ եռջրում` մինչեւ գոլանալը։ Քամեք, լուծեք 2 թ/գ մեղր։ Խմեք 1 ճ/գ, օրը 5-6 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Այրվածք, դժվար ապաքինվող վերքեր. Տրորեք ձեռքի մեջ ընկուզենու թարմ տերեւը, ամրացրեք հիվանդ մասին։
Պնեւմոնիա. Չհասունացած 200 գ կանաչ ընկույզից հանեք միջնապատերը, տեղավորեք ապակե տարայում, ավելացրեք 100 մլ 70 տոկոսանոց սպիրտ։ Թրմեք 6-8 օր։ Խմեք 6-10 կաթիլ, օրը 3-4 անգամ` 100 մլ գոլ ջրով։
Կոլիտ. Որովայնի շրջանում ցավերի դեպքում` սնվելուց մեկ ժամ հետո, օրը երկու անգամ, կերեք 5-7 ընկույզի միջուկ։ Շարունակեք 1 ամիս։
Երիկամներ. Երիկամների հիվանդության եւ կանխարգելիչ նպատակներով ձմռան ընթացքում երեկոյան ժամերին կերեք 1-2 ընկույզի միջուկ։
Հիպերտոնիա. Խառնեք 100 գ մանրացրած ընկույզի միջուկ եւ 60 գ մեղր, բաժանեք 3 մասի, կերեք օրվալ ընթացքում։ Շարունակեք 45 օր։
Ճառագայթային եւ քիմիաթերապիա. Խաշեք 100 գ եղինջը, խառնեք մանրացրած 1 գլուխ սոխ, 50 գ ընկույզի միջուկ, համեմ։
Գլխացավ, միգրեն. Հալվեի տերեւը մեկ շաբաթ պահեք սառնարանում, խառնեք 100 մլ հալվեի հյութ, 300 գ մեղր, 500 գ ընկույզի միջուկ, 200 մլ կիտրոնի հյութ։ Խմեք 2-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Միաժամանակ խմեք 3-5 կաթիլ ակնամոմի 10 տոկոսանոց (օղու) ոգեթուրմ, սնվելուց մեկ ժամ առաջ, կաթի հետ։ Շարունակեք 21-28 օր, կրկնեք չորս կամ վեց ամիս հետո։