Առաջին կինոփառատոնը` «ՌետրոFest»

08/03/2012

«ԷՅ.ԷՄ.ՄԵԴԻԱ պրոդակշն» ընկերությունը եւ webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը սկսում են նոր ինտերնետային կինոփառատոնային շրջանը: Երեք ինտերնետային կինոփառատոն` «ՌետրոFest», «ԷկոFest» եւ «ԴեբյուտFest», տեղի կունենան ապրիլի 15-ից մինչեւ օգոստոսի 15-ը: Մարտի 15-ին webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ կմեկնարկի առաջին` «ՌետրոFest» ինտերնետային կինոփառատոնը: Փառատոնի առաջին 6 ֆիլմերի մասին webtv.am-ի առաջին հաղորդումը կարող եք դիտել մարտի 13-ին` հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Մարտի 15-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա «ՌետրոFest»-ի ֆիլմերի ցուցադրությունը: Յուրաքանչյուր ֆիլմ webtv.am ինտերնետ հեռուստատեսության վիրտուալ կինոթատրոնում կցուցադրվի 6 (վեց) օր անընդմեջ: Օգտատերերի համակրանքին արժանացած ֆիլմը կընտրվի ինտերնետ քվեարկությամբ, որը տեղի կունենա ֆիլմերի ցուցադրության ընթացքում, webtv.am ինտերնետ հեռուստակայքի հատուկ հարթակում: Օգտատերերի համակրանքին արժանացած ֆիլմի ռեժիսորին կտրվի webtv-ի ուղիղ եթերում վարպետության դաս անցկացնելու հնարավորություն: Փառատոնային ֆիլմերի ռեժիսորների հետ կիրականացվեն skype-օրեր, որոնց ընթացքում տեղի կունենա օգտատերերի եւ ռեժիսորների ուղիղ շփում skype-ի միջոցով: Փառատոնի արդյունքները կամփոփվեն կլոր սեղանի միջոցով, որը կհեռարձակվի webtv.am-ի ուղիղ եթերում: Կինոփառատոնային շրջանն անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Ինտերնյուս Նեթուորքի, Եվրասիա Համագործակցության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: «ՌետրոFest» կինոփառատոնին ֆիլմեր (առանց ժանրային սահմանափակումների) կարող են ներկայացնել կինոկազմակերպություններ, կինոստուդիաներ, անհատ ռեժիսորներ, հեռուստատեսային արտադրանք թողարկող ընկերություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: «ՌետրոFest»-ին ներկայացվող ֆիլմերը կարող են նկարահանված լինել 50-ական թվականներից սկսած` մինչեւ 2010 թվականը ներառյալ: Ֆիլմերը փառատոնին պետք է ներկայացնել մինչեւ մարտի 20-ը` DVD ֆորմատով: Ֆիլմերը ներկայացնելու համար զանգահարել «ՌետրոFest»-ի պատասխանատու Նաիրուհի Մուրադյանին` 091 57 44 08 հեռախոսահամարով: «ԷկոFest» եւ «ԴեբյուտFest» փառատոներին ներկայացվելիք ֆիլմերի խնդրով զանգահարել փառատոների պատասխանատու Անի Միլոյանին`099 64 67 64 հեռախոսահամարով: