ԵՄ-ն քննադատել է

06/03/2012

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ՌԴ ընտրությունների հետ կապված իր հայտարարության մեջ մասնավորապես նշում է «ընտրություններում քաղաքացիական մասնակցության զգալի աճի մասին, եւ այն, որ բողոքների ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից չհիմնավորված միջամտություններ չեղան»: «Ընտրություններին նախապատրաստվելու եւ դրանք անցկացնելու ժամանակ հայտնաբերվել են թերություններ եւ խախտումներ»,- ասված է հայտարարության մեջ: ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում քայլեր ձեռնարկել` այդ թերությունները վերացնելու համար: