Անընդունելի եւ վտանգավոր

28/02/2012

«Առայժմ հաստատված չէ ԼՂ-ից վտարվածների վերադառնալու իրավունքը: Պայմանավորվածություն չկա նրանց փոխհատուցում վճարելու մասին: Դա ավելացնում է Ադրբեջանի ղեկավարության վրա ճնշումները: Վերջինս, թեեւ արդյունավետ քաղաքականություն է վարում փախստականների հետ, այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան»,- ասված է Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած «Ներքին տեղահանվածների դեմ պայքար-Ադրբեջանի բեռ» խորագրով զեկույցում, որում ԼՂ-ում հաստատված ստատուս-քվոն որակվում է` որպես անընդունելի եւ վտանգավոր: «Ադրբեջանի կառավարությունը զգալի առաջընթաց է գրանցել 600,000 ներքին տեղահանվածների խնդրի լուծման հարցում, որոնք 20 տարի առաջ վտարվել են ԼՂ-ից ու հարակից շրջաններից: Դա կազմում է Ադրբեջանի բնակչության 7 տոկոսը, որոնց բարեկեցության վրա մեծ գումարներ են ծախսվում»,- նշված է զեկույցում: Ի դեպ, Ադրբեջանի իշխանությունները բոլոր առիթներով հայտարարում են, թե փախստականների թիվը կազմում է 1 միլիոն: Ըստ ՄՃԽ-ի զեկույցի, «Ադրբեջանի իշխանությունները պետք է պայմանավորվեն Հայաստանի կառավարության ու ԼՂ իշխանությունների հետ` ԵԱՀԿ դիտարկման դերն առավել ընդլայնելու համար, ինչը միտված է շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը եւ գրանցված միջադեպերի հետաքննման մեխանիզմի մշակմանը, ինչպես նաեւ` շփման գծի մոտ զորավարժությունների անցկացման անհապաղ դադարեցմանը»: