Մեր թերթի նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ներկայումս` Հայկական կարմիր խաչ ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը` կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու, կամ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար: Երեկ, սակայն, որպես ճշտում մեր թերթում տպագրված տեղեկության` Մխիթար Մնացականյանն ասաց, որ թեեւ խորին հարգանք ունի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հանդեպ, բայց իր առաջիկա ծրագրերում մտադրություն չունի զբաղվելու կուսակցական կամ պատգամավորական գործունեությամբ: