ԲՀԿ-ից` ՀՀԿ

25/02/2012

Մեր տեղեկություններով` ԲՀԿ անդամ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը` կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու, կամ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար: Բացառված չէ, որ նա կարող է փոխարինել Երեւանի Էրեբունի համայնքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արմեն Պուրտոյանին, ով, ըստ նույն աղբյուրների, այլեւս ոչ մեծամասնական ընտրակարգով է առաջադրվելու, ոչ էլ ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ցուցակում: