Օբաման երգել է

23/02/2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը կազմակերպել են բլյուզի երեկո, որին հրավիրվել են բազմաթիվ աստղեր, այդ թվում` «Rolling Stones» խմբի մենակատար Միք Ջագերը եւ բլյուզի արքա Բի Բի Քինգը: Աստղերը համերգ են տվել նախագահական զույգի համար: Իսկ «Sweet Home Chicago» երգի ժամանակ Օբաման անսպասելիորեն որոշել է ցուցադրել իր սերը բլյուզի հանդեպ ու միացել է կատարողներին: Նշենք, որ «Sweet Home Chicago»-ն համարվում է Օբամայի ծննդավայրի` Չիկագոյի հիմնը: Երեկույթի նախապատրաստման ժամանակ «Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ Քեբ Մոն կատակել էր, որ Օբաման կարող է եւ ինքը ելույթ ունենալ, եւ հնարավոր է, որ նրան հաջողվի անգամ երգ ձայնագրել: Ըստ Քեբ Մոյի, «նախագահի երգը պետք է կոչվի «Երկրորդ ժամկետից հետո ես վերջապես կարողացա ձայնագրվել»: