Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական, Քրիստոնեա-սոցիալիստական միություն կուսակցություններն ու Գերմանիայի «Ազատ դեմոկրատները» համաձայնության են եկել ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական եւ «Կանաչների» կուսակցությունների հետ` պայմանավորվել են երկրի նախագահի պաշտոնում առաջադրել նախկին իրավապաշտպան ակտիվիստ Յոախիմ Գաուկի թեկնածությունը: 72-ամյա Գաուկը նախկինում եղել է բողոքական քահանա, ով Արեւելյան Գերմանիայի կոմունիստական վարչակարգի օրոք զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական տվեց` նրա կողմից դեռ մինչեւ նախագահ դառնալը վերցված վարկի հետ կապված հնարավոր կոռուպցիոն երեւույթների հետաքննության առնչությամբ: Նշենք, որ դեռ 2010թ.-ին Գաուկին ընդդիմադիր ուժերն առաջադրել էին` որպես միասնական թեկնածու, սակայն նա պարտվել էր Քրիստիան Վուլֆին: