«Եթե ես ընտրություններին անցնեի, Սերժ Սարգսյանի համար ավելի լավ կլիներ, նա կազատվեր մի քանի կաշառակերներից` Կովալից, Արամ Դանիելյանից: Ես կլինեի ժողովրդի իրավունքների պաշտպանը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ով մասնակցում էր փետրվարի 12-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին եւ 1573-ով քիչ ձայն էր ստացել, քան գործող քաղաքապետը: «Ես հիմա էլ Սերժ Սարգսյանի մարտական ընկերն եմ ու չեմ ամաչում դրանից: Եթե որոշ հարցերում դեմ եմ նրան, դա դեռ չի նշանակում, որ նա իմ մարտական ընկերը չէ: Դա Աստծո տված բան է»,- ասել է Սասուն Միքայելյանը` տեղեկացնելով, որ չի բողոքարկելու քաղաքապետի ընտրությունների արդյունքները: