Ձողից քաշվածը

18/02/2012

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` փետրվարի 17-ին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է: Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը նախօրեին` փետրվարի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` այս հանգամանքը հաստատել է նաեւ Դ.Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար, սակայն ՀՀ գլխավոր դատախազի հրամանով երեկ Բարոյանը հեռացվել է Դատախազության համակարգից: News.am-ի հաղորդմամբ` դատախազ Բարոյանը ալկոհոլի ազդեցության տակ մերկացել է գիշերային ակումբում, մոտեցել է ձողին ու սկսել պարել, ինչի պատճառով էլ հեռացվել է Դատախազության համակարգից: