ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը երեկ հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` դառնալով ԲՀԿ անդամ, որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ՀՀԿ-ի վրա: «Դա ՀՀԿ-ի հետ որեւէ կապ չունի եւ չի կարող թուլացնել ՀՀԿ-ին, ինչպես որ չի կարող վարկաբեկել ԲՀԿ-ին: Օսկանյանի ԲՀԿ-ական դառնալուց ՀՀԿ-ն լաց չի լինում»,- ասել է նա: