Վուլֆը գնաց

18/02/2012

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը երեկ հրաժարական է տվել` հայտարարելով, թե Գերմանիային անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որն ամբողջությամբ կնվիրվի երկրի ներքին եւ արտաքին խնդիրները կարգավորելու գործին: «Գերմանիային անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որին կվստահի հասարակությունը: Վերջին շաբաթվա իրադարձություններն ապացուցել են, որ այդ վստահությունը չկա, եւ այդ պատճառով ես այսօր լքում եմ իմ դիրքը»,- երեկ հայտարարել է Քրիստիան Վուլֆը: Ասուլիսի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե հարգում է երկրի նախագահի հրաժարականի որոշումը` ասելով, թե Քրիստիան Վուլֆն ասել է, որ այլեւս հնարավոր չի համարում զբաղեցնել այդ պաշտոնը: «Իր հրաժարականով նա ցույց է տալիս իր այն համոզմունքը, որ ինքն իրավաբանորեն ճիշտ է գործել: Ես հարգում եմ նրա այդ դիրքորոշումը»,- ասել է կանցլերը: