«Վարդան Օսկանյանը երեկվա երեխեն չի, եւ եթե մտնում է այդ կուսակցության մեջ, եւ նա Քոչարյանի թիմի ամենաակտիվ անդամներից մեկն է, ապա կնշանակի, որ որոշակի նպատակ կարող է հետապնդել: Նախ` ինքը մտնի քաղաքական ասպարեզ, երկրորդ` իրենց գաղափարներն իրականացնելու համար պայքարել այդ կուսակցության միջոցով: Հնարավոր է նաեւ, որ հետագայում Քոչարյանն էլ մտնի այդ կուսակցություն, կամ չմտնի ու Վարդան Օսկանյանի թեկնածությունն առաջադրի»,- երեկ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ԲՀԿ անդամ դառնալու որոշմանը` ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով, որ Վ. Օսկանյանի եւ Ռ. Քոչարյանի կապը գաղտնիք չէ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա Ռ. Պետրոսյանն ասել է, որ թեեւ ԲՀԿ-ն իր «հավատարմությունն» արտահայտել է, բայց «100 տոկոսով չես կարող համոզված լինել, որ իրենք կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որովհետեւ իրադարձությունները շատ բուռն կերպով կարող են փոխվել»։