Ստվեր է գցել ԲՀԿ-ի վրա

18/02/2012

«Ա1+»-ի փոխանցմամբ` ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցն իր շարքերից հեռացրել է Նորագավիթի թիվ 140 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Սարգսյանին: Այս տեղեկությունը հաստատել են նաեւ Շենգավիթի ԲՀԿ տարածքային խորհրդի քարտուղար Գառնիկ Բաբայանը` ասելով. «Այո, մեր խորհուրդը քննարկելով թիվ 140 դպրոցի տնօրեն Մարինե Սարգսյանի՝ մանկավարժին ոչ վայել վարքագիծը, որոշում է կայացրել վերջինիս հեռացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից: Մեր շարքերում տեղ չեն կարող ունենալ այնպիսի կուսակցականներ, որոնք իրենց գործունեությամբ ստվեր են գցում կուսակցության վրա»: Իսկ թե հատկապես ինչո՞ւմ է թերացել կամ ի՞նչ ստվեր է գցել Մարինե Սարգսյանը կուսակցության վրա, «Ա1+»-ին չի հաջողվել պարզել: Գառնիկ Բաբայանը միայն ընդգծել է. «Խախտել է կուսակցական կարգապահությունը»: