Ռումինիայի OTV եւ Antena 1 հեռուստաալիքները տուգանվել են երկրի նախկին վարչապետ Էմիլ Բոկի մասնակցությամբ մերկ կադրեր ցուցադրելու համար: Հիշեցնենք, որ սկանդալային այդ տեսանյութն արվել էր անհայտ անձի կողմից երկրի բարձրակարգ մարզասրահներից մեկի հանդերձարանում: Տեսալսողական ազգային խորհրդի պահանջով` OTV հեռուստաալիքը տուգանվել է 6600 դոլարով, իսկ Antena 1-ը զրկվել է փրայմ-թայմի 10 եթերային րոպեներից: Այս մասին հաղորդում է IRAR-TASS-ը: