Ընտրվել են «World Press Photo 2012» մրցույթի լավագույն լուսանկարները

18/02/2012

Ֆոտոլրագրության ասպարեզում ամենահեղինակավոր մրցույթը` «World Press Photo»-ն, ամփոփել է արդյունքներն ու հրապարակել հաղթող լուսանկարիչների անունները: Վավերագրական լուսանկարները տպավորիչ են, հուզիչ. կադրերը խոսուն են առանց որեւէ տեքստի:

2012-ի մրցույթին մասնակցել է 5247 լուսանկարիչ աշխարհի 124 երկրից` ներկայացնելով 101.254 լուսանկար: Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում հաղթող լուսանկարների ցուցահանդես:

«World Press Photo 2012»-ի հաղթող է դարձել Եմենի անկարգությունների ընթացքում արված լուսանկարը: 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ֆիքսված կադրում փարաջայով կինը գրկել է Սանեում բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված տղամարդուն:

«Սպորտ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած լուսանկարում պատկերված է Դուբլինում կայացած ռեգբի խաղի ընթացքը:

«Դիմանկար» անվանակարգում հաղթած լուսանկարում պատկերված է ծագումով իրանցի, բայց դանիացի համարվող դերասանուհի Մելիկա Մեհրաբանը։

«Նորություններ» անվանակարգում հաղթած լուսանկարում Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարներն են:

«Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում հաղթած լուսանկարում պատկերված է Թահանին` ամուսնու` Մադժեդի հետ: Աղջիկն ամուսնացել է 6 տարեկանում: Ամուսինն այդ ժամանակ եղել է 25 տարեկան: Նրանց հետեւում կանգնած է աղջկա նախկին համադասարանցին, որը եւս երեխայի հետ է ամուսնացել:

«Առօրյա կյանք» անվանակարգում հաղթած լուսանկարում պատկերված տղամարդը Մարկոն է, որն ալցհեյմերի հիվանդությամբ է տառապում:

«Սպորտ» անվանակարգում հաղթած լուսանկարում պատկերված են «Ford Ironman World Championship» մրցույթի եռամարտիկները։

«Արդիականության խնդիրները» անվանակարգում հաղթող ճանաչված լուսանկարում պատկերված կինը Մարիան է: Նա թմրամոլ եւ մարմնավաճառ է: Մարիան թմրադեղ է ընդունում ամեն օր, վստահեցնում է` ՄԻԱՎ վարակակիր չէ: Նա պատմել է, թե իրեն գումար է պետք 9-ամյա դստերը մեծացնելու եւ թմրադեղեր գնելու համար:

«Առօրյա կյանք» անվանակարգում հաղթած աշխատանքում պատկերված է Կիմ Իր Սենի լուսանկարը:

«Մարդիկ նորություններում» անվանակարգում հաղթած լուսանկարում կինը ցուցադրում է դստեր վկայականը, որը գտել է երկրաշարժի հետեւանքով փլված տան փլատակների տակից:

«Դիմանկարներ» անվանակարգում հաղթած լուսանկարն արվել է Ուկրաինայում տեղի ունեցած հարցաքննություններից մեկի ընթացքում

«Դիմանկարներ» անվանակարգում 2-րդ տեղ զբաղեցրած լուսանկարում պատկերված է Աֆղանստանում ոստիկանությունում ծառայության ընդունված նորակոչիկը:

«Նորություններ դեպքի վայրից» անվանակարգում 2-րդ տեղ զբաղեցրած լուսանկարում Ուտոյա կղզին է, որտեղ Անդրես Բրեյվիկը 69 մարդ սպանեց:

«Առօրյա կյանք» անվանակարգում 2-րդ տեղը զբաղեցրած լուսանկարում աղջիկը ձկնորսությամբ է զբաղվում Կոնգո գետում:

«Նորություններ դեպքի վայրից» անվանակարգի հաղթող լուսանկարում լիբիական Ռաս-Լանուֆ քաղաքի ցուցարարներն են:

«Արվեստ եւ զվարճանք» անվանակարգի

2-րդ հորիզոնականում հայտնված լուսանկարն արվել է Սենեգալում կայացած նորաձեւության շաբաթվա շրջանակներում:

Bravo.am