Նոր զեկույց

16/02/2012

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կայքում երեկ տեղադրվել է զեկույց, որը վերաբերում է Խոսքի եւ ազատ արտահայտման ազատության պաշտպանությանը ինտերնետում եւ ինտերնետային լրատվամիջոցներում։ Զեկույցի հեղինակը ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է։ Զեկույցը կոչ է անում ԵԽ անդամ պետություններին` ձեռնարկել որոշակի միջոցներ ինտերնետում արտահայտման ազատությունը չսահմանափակելու, այս կերպ ՄԻ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը չխախտելու համար: «Ա1+»-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ այս զեկույցը քննարկվի ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում եւ բանաձեւի ուժ ստանա։